Արտաքին 3 տարի առաջ - 20:44 31-10-2022

Վաշինգթոնն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի հետ։ Վրացական Грузия Online լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը վերաբերողղ հարցերի լայն շրջանակ։ Դեգնանին վերահաստատել է ամերիկյան կողմի աջակցությունն ու պատրաստակամությունը՝ Թբիլիսիի հետ բոլոր հիմնական ոլորտներում ռազմավարական գործընկերությունը խորացնելու հարցում։

Բացի այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Վրաստանում ԱՄՆ դեսպանը հիշեցրել է, որ Վաշինգթոնն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև ընթացիկ և ռազմավարական գործընկերության բոլոր հիմնական հարցերի շուրջ ակտիվ համագործակցել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի