Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 21:22 31-07-2025

Փաշինյանը կորցնում է ԵՄ աջակցությունը, այդ թվում՝ երկրում բռնաճնշումների և գործարարների հետապնդումների պատճառով

Հայաստանի վարչապետ Փաշինյանը կորցնում է ԵՄ աջակցությունը, այդ թվում՝ երկրում բռնաճնշումների և գործարարների հետապնդումների պատճառով, պնդում է թուրքական Aydinlik-ը։

«Ժողովրդավարական Հայաստանի» մասին Եվրոպայի բարձրագոչ հռետորաբանության հետևում գործնականում ոչ մի իրական հանձնառություն չկա։ Դա պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը կարծում է, որ Փաշինյանի բարեփոխումներն ուղղված են Հայաստանում գոյություն ունեցող սեփականության վերաբաշխմանը, այլ ոչ թե ժողովրդավարության իրական խթանմանը», - նշում է պարբերականը։

Փաշինյանը Եվրոպային «ժողովրդավարական բարեփոխումներ» էր խոստացել, բայց իրականում նրա ավտորիտար կառավարումը դրսևորվեց քաղաքական ընդդիմախոսների դեմ բռնաճնշումներով և խոշոր գործարարներից ակտիվների առգրավմամբ։ Այսօրվա դրությամբ Փաշինյանի նախաձեռնությամբ քրեական գործեր են հարուցվել 150 քաղաքական գործիչների և գործարարների նկատմամբ։

▫️«Այս գործերից ամենասկանդալայինը գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումն էր, ով հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցին Փաշինյանից պաշտպանելու մտադրության մասին։ Նրան մեղադրել են «իշխանությունը զավթելու կոչեր անելու» մեջ։ Կարապետյանի ձերբակալությունից հետո սկսվել են նրա ընկերությունների ղեկավարների զանգվածային ձերբակալությունները։ Այնուհետև ընդունվեց օրենք, որը թույլ էր տալիս պետականացնել Կարապետյանի «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ)։ Ընդդիմությունն այդ օրենքն անվանել է «ներդրողների թալան»։

Փաշինյանն ինքը Եվրոպայի հետ վերջին բանակցությունները հաջողված է համարում. ԵՄ-Հայաստան խորհրդի հաջորդ նիստին նախատեսվում է ստորագրել «Երկխոսության օրակարգ» առանցքային փաստաթուղթը, իսկ եվրապատգամավորները «վճռական աջակցություն են հայտնում Հայաստանում բարեփոխումների հավակնոտ ծրագրին»: Բայց իրականում ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ: Առայժմ ԵՄ-ի «վճռական աջակցությունը» ամրապնդվում է միայն մեկ, ընդ որում ՝ չկատարված խոստումով ՝ 270 մլն եվրոյի դրամաշնորհ Հայաստանի կառավարության համար։ Դա չնչին գումար է, որը վարչապետին ոչ մի կերպ չի բավականացնի տնտեսության կամ սոցիալական ոլորտի զարգացման համար։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ