Միսթեր Բիսթը (MrBeast) դարձել է Յութուբի պատմության մեջ առաջին բլոգերը, ով հասել է 400 միլիոն բաժանորդի նշաձողին։
Այս նշանակալի նվաճումը նշելու համար հարթակի գործադիր տնօրեն Նիլ Մոհանը նրան նվիրել է հատուկ պատրաստված հիշարժան կոճակ։
MrBeast-ը հայտնի է իր մասշտաբային չելենջներով, բարեգործական ակցիաներով և տեսանյութերի բացառիկ արտադրական որակով։