Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:40 12-05-2025

Դոնլադ Թրամփը ընդունել է 400 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ Կատարից. ABC

Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Կատարից անվճար ինքնաթիռ կստանա։ Նրա խոսքով՝ Boeing 747-8 ինքնաթիռը ժամանակավորապես կօգտագործվի որպես նախագահական ինքնաթիռ՝ Air Force One։

Ավելի վաղ ABC News լրատվական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կատարի թագավորական ընտանիքից որպես նվեր ընդունել ինքնաթիռ։ Նրանց տվյալներով՝ հետագայում ինքնաթիռի սեփականության իրավունքը կփոխանցվի Թրամփի նախագահական գրադարանի հիմնադրամին։

Փորձագետների գնահատմամբ՝ ինքնաթիռի արժեքը կազմում է շուրջ 400 միլիոն դոլար՝ չհաշված կապի անվտանգության հավելյալ սարքավորումները, որոնք պետք է տեղադրի Պենտագոնը։ ABC News-ը նոր Boeing-ը անվանել է «թռչող պալատ»։

ԱՄՆ նախագահը, իր Truth Social սոցիալական հարթակում արձագանքելով դեմոկրատների քննադատությանը, որոնք նման թանկարժեք նվերը ոչ էթիկ են համարում, հայտարարել է, որ ինքնաթիռի փոխանցման գործարքը «բաց և թափանցիկ» է։

Ներկայումս Սպիտակ տան ղեկավարի ավիապարկում կան երկու Boeing 747-200 ինքնաթիռներ, որոնք շահագործվում են դեռևս 1990 թվականից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ