Արտաքին 10 ամիս առաջ - 20:26 29-07-2025

ԵԽ պատգամավորները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ

Եվրոպական խորհրդարանի 40 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ և կասեցնել երկրի հետ կնքված առևտրային համաձայնագիրը։

Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով խորհրդարանականների համատեղ հայտարարությանը։

Փաստաթղթում ԵՄ 14 երկրների օրենսդիրներ պնդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի «Ժնևի կոնվենցիան և միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն խախտող» գործողությունների համար՝ պահանջելով, որ Բրյուսելը վճռական գործողություններ ձեռնարկի Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամի հետ կապված։

Ինչպես հաղորդվում է, Եվրախորհրդարանի պատգամավորները ուղղակիորեն կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ, ինչպես նաև կասեցնել ԵՄ-ի և Իսրայելի միջև համաձայնագիրը։ 2000 թվականին ուժի մեջ մտած փաստաթուղթը հրեական պետությանը տալիս է առևտրային արտոնություններ համայնքում, ինչպես նաև հասանելիություն մի շարք եվրոպական ֆինանսավորման ծրագրերին։
–00—ՅՄ

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ

Ձեզ գուցե հետաքրքրի