Արտաքին 10 ամիս առաջ - 19:20 29-07-2025

ԱՄՆ-ն և Չինաստանը Ստոկհոլմում շարունակում են բանակցությունները մաքսատուրքերի մեղմացման շուրջ

ԱՄՆ-ն և Չինաստանը Ստոկհոլմում շարունակում են բանակցությունները մաքսատուրքերի մեղմացման շուրջԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաներն արդեն երկրորդ օրն է՝ շարունակում են բանակցությունները Ստոկհոլմում՝ նպատակ ունենալով լուծել մաքսատուրքերի շուրջ տարաձայնությունները և խուսափել առևտրային պատերազմից։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հնարավոր է, որ բանակցությունները մեծ առաջընթացի չհանգեցնեն, սակայն կողմերը կարող են պայմանավորվել ևս 90 օրով երկարաձգել մաքսատուրքերի շուրջ համաձայնագիրը, որը նրանք կնքել են մայիսի կեսերին։

Կողմերի միջև քննարկումը կարող է նաև հող նախապատրաստել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև հնարավոր հանդիպման համար։ Հուլիսի 28-ին պատվիրակությունները շուրջ հինգ ժամ քննարկումներ են անցկացրել Շվեդիայի վարչապետի գրասենյակում՝ Ռոզենբադում։ Բանակցությունների առաջին օրվա ավարտից հետո որևէ հայտարարություն չի արվել։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
19:05 Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ