Ներքին Արտաքին Միտք 10 ամիս առաջ - 20:17 29-07-2025

Բաքուն ինչպես նախկինում, այսօր էլ անհանգստությամբ է հետևում Երևանի և Անկարայի միջև շփումներին

Աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների ներկայիս շրջանում Հարավային Կովկասը կրկին հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո առաջանում են հարցեր ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության հնարավոր փոփոխությունների, Միջին միջանցքի աճող կարևորության և տարանցիկ երկրների դերակատարության վերաբերյալ:

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն են ստանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխհարաբերությունները, որոնք ձևավորում են տարածաշրջանի ապագա զարգացման ուղղությունները:

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին՝ վերլուծելով այս բարդ երևույթների փոխկապակցվածությունը և Հայաստանի հեռանկարներն այս նոր իրողություններում:

-Հաշվի առնելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ՝ արդյո՞ք տեսնում եք Վաշինգտոնի մոտեցման փոփոխություն տարածաշրջանի նկատմամբ:
Ձեր կարծիքով՝ Թուրքիան և ԱՄՆ-ը կկարողանա՞ն ներդաշնակ քաղականություն վարել այստեղ, թե՞, այնուամենայնիվ, Թուրքիան որոշ հարցերում կհակադրվի ԱՄՆ քաղաքականությանը։

-Հայաստանի վրա ազդեցություն ունեցող և նրա շուրջը՝ ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ես կապում եմ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական այն մեծ փոփոխությունների հետ, որոնք պայմանավորված են Երկիր մոլորակի հետագա «կառավարման» վերաբերյալ գերտերությունների դիրքորոշումների ու ազդեցության գոտիների հստակեցմամբ և մյուս երկրների կողմից գոյատևման համար մղվող պայքարի հարկադրվածությամբ։

Բանն այն է, որ նույն ամերիկյան, ինչպես նաև այլ պետությունների մասնագիտական կառույցների համար վաղուց արդեն պարզ է, որ մեր ընդհանուր մոլորակի հանդեպ առկա վերաբերմունքը և տեղի ունեցող բնական երևույթները սպառնալիքներ են առաջացնում, որոնք կարող են վտանգել ոչ միայն առանձին պետությունների ու կառավարությունների, այլև՝ ողջ մարդկության ապագան։ Ուստի կարողունակ կենտրոնների կողմից փորձեր են արվում մի կողմից՝ ներկայիս ռազմաքաղաքական պայքարի տարբեր մեթոդներով փորձել պահպանել ունեցած ազդեցության տիրույթը և նույնիսկ ընդլայնել այն՝ ձեռք բերելու ռեսուրսների (այդ թվում՝ խմելու ջրի, նավթի, հազվագյուտ մետաղների) նոր աղբյուրներ, մյուս կողմից՝ զսպել նույնատիպ վարք դրսևորող մրցակիցների հավակնությունները։

Թերևս այսկերպ կարող ենք բացատրել նախորդ 2 տասնամյակներում և հատկապես վերջին 5 տարիներին Հարավային Կովկասում ու, ընդհանրապես, աշխարհում տեղի ունեցողը։ Ակնհայտորեն՝ Միացյալ Նահանգների վարքագիծը նշածս պայքարի տրամաբանության մեջ է, ինչը ենթադրում է Արևելք-Արևմուտք տնտեսական շղթաների նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողության հաստատում և ազդեցության մեծացում ապագայի համար անհրաժեշտ ռեսուրսներով հարուստ և տարանցիկ տարածաշրջաններում։

Այս համատեքստում Վաշինգտոնի մոտեցման փոփոխություն, իմ գնահատմամբ, տեղի չի ունեցել, բացառությամբ այն հանգամանքի, որ նախագահ Թրամփը որոշել է արագացնել ամերիկյան ազդեցության տարածումը՝ վերոնշյալ մրցակցությունից հետ չընկնելու համար։ Հարավկովկասյան տարածաշրջանն այս առումով ԱՄՆ-ին հետաքրքիր է առաջին հերթին իր խաչմերուկային դիրքով, և առանց այստեղ էական ազդեցության՝ հնարավոր չէ պատկերացնել տարանցման նկատմամբ վերահսկողություն։ Ուստի Միացյալ Նահանգները շարունակելու են այս և տարանցիկ նշանակություն ունեցող ու ռեսուրսներով հարուստ այլ տարածաշրջաններում էական ազդեցության երաշխավորմանն ուղղված ջանքերը։

Թուրքիան իր հերթին փորձում է ապահովել անհրաժեշտ կեսապայմաններ՝ վարելով առավել ճկուն քաղաքականություն։ Ռազմավարական առումով Անկարային ձեռնտու է ամերիկյան «հաղթարշավը», ինչը Թուրքիային կդարձնի տարանցիկ կարևոր հանգույց և առանցքային գործընկեր այս տարածաշրջանում։ Եվ որքան էլ Անկարան փորձի սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի և Չինաստանի հետ, ակնհայտ է, որ ամերիկյան շահերն անտեսելու ոչ հնարավորություն ունի, ոչ էլ՝ ցանկություն։

Բացի այդ, Թուրքիայի դեպքում առկա են մի շարք հարցեր և դրանցում, առաջին հերթին, քրդական անջատողական սպառնալիքները, իսրայելական ռազմավարական առաջխաղացումները, որոնցում ամերիկյան կոշտ մոտեցումները կարող են պարզապես կործանարար լինել։ Ուստի Թուրքիան, ի դեմս նախագահ Էրդողանի, ամեն կերպ ձգտելու է չհակադրվել ամերիկյան ներկայիս քաղաքականությանը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան