Արտաքին 3 տարի առաջ - 17:00 28-06-2023

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումներին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մոսկվային դիմում է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջոցով, շփումներ են ընթանում դեսպանատների գործունեության վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Լավրովն ասել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում։

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումներին։

«Կան կոչեր Ջեյք Սալիվանի միջոցով։ Կան շփումներ, իհարկե, դեսպանատների գործունեության վերաբերյալ՝ մերն այնտեղ, ամերիկյանը՝ այստեղ: Մենք դեռևս հաջողությամբ չենք մաքրում փլատակները, որոնք Օբաման սկսեց ստեղծել Թրամփի երդմնակալությունից 3 շաբաթ առաջ՝ շրխկացնելով դուռը, վռնդելով մեր տասնյակ դիվանագետների, խլելով 5 սեփականություն և այլն։ Ընդհանուր առմամբ, սկիզբը դրվել է հենց այդ ժամանակ։ Այնպես որ, մենք պատրաստ ենք շփումների»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին