Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 12:02 22-07-2026

Աննա Հակոբյանը այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հուլիսի 21-ին Ադիս Աբեբա այցի շրջանակում ՀՀ վարչապետի կին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, Եթովպիայի հայ համայնքից Սալբի Նալբանդյանի և ՀՀ դեսպան Սահակ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։ Հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։

1923 թվականին Ադիս Աբեբայում կառուցվել է հայկական մատուռ, իսկ 1935 թվականից հետո նույն տեղում բարերար Միհրան Մուրադյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։ Եկեղեցու բացման արարողությանը ներկա է եղել նաև Եթովպիայի կայսրուհի Մենեն Ասֆան, ինչը խորհրդանշել է տեղի հայկական համայնքի կարևոր դերակատարությունն ու հեղինակությունը երկրի հասարակական կյանքում։ Այն Եթովպիայի միակ գործող հայկական առաքելական եկեղեցին է և հանդիսանում է Եգիպտոսի հայոց թեմի կազմում գործող Եթովպիայի հոգևոր հովվության առաջնորդանիստը` մինչ օրս համակարգելով եթովպաբնակ առաքելական հայության (շուրջ 100 անձ) հոգևոր կյանքը:
Տիկին Աննա Հակոբյանը շրջել է եկեղեցում, այցելել դպիրների դասը, տեսել Հայ առաքելական եկեղեցու պատարագի և շարականների հին գրքույկները։

Այցի շրջանակում տիկին Հակոբյանը եղել է նաև եկեղեցուն կից գործող Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև այցելել է համայնքային «Արմենիա» մարզադահլիճ։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները