Ներքին 2 ամիս առաջ - 22:37 21-07-2026

11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան

Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը ավելի քան 10 ժամ անց ավարտվեց:

ԲՀԿ առաջնորդին կրկին տարան «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։

Փաստաբանները հայտնեցին, որ ամբողջ օրը առերեսում է կատարվել տուժող ճանաչված իրանցիներից մեկի հետ: Ծառուկյանի փաստաբանները ենթադրում են, որ քննչական գործողությունները կշարունակվեն վաղը:

«Առերեսում էր կատարվում, այս ամբողջ ընթացքում բացառապես այդ քննչական գործողությունն է կատարվել։ Մենք հարցեր ունեինք Իրանի քաղաքացուն, որը տուժող է ճանաչվել։ Նրան բազմաթիվ հարցեր էինք տալիս։ Ըստ էության, այդ հարցերը չենք էլ ավարտել, մանրակրկիտ հարցեր էինք տալիս, որոնց վարույթն իրականացնող մարմինը չէր էլ անդրադարձել։ Տեսնում ենք, որ հիմք են ընդունվել նրանց դատարկ հայտարարությունները, իբրև թե Գագիկ Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել։ Բոլոր հանգամանքները փաստում են, որ հենց իրենք են Գագիկ Ծառուկյանից գումար հափշտակել»,– ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը