Ներքին 10 ամիս առաջ - 21:00 25-07-2025

Բագրատ Սրբազանի հայցերը լուրջ են, հրաժարականներ կլինեն

Արդարադատության հանդեպ վստահությունը պետության հասունության, հասարակության բարձր իրավագիտակցության վկայություն է։ Արդարադատության հանդեպ անվստահությունը կարող է հանգեցնել բարոյական ճգնաժանի, հասարակությունը կարող է բարոյալքվել, պետությունը՝ կործանվել։

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայց է ներկայացրել Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ, այժմ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի դեմ։ Գալստանյանը դատարանից պահանջում է նրանցից յուրաքանչյուրից բռնագանձել 3 մլն դրամ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1 մլն դրամը զրպարտության, 2 մլն դրամը վիրավորանքի համար։

Հեղափոխականները, ահաբեկիչները սկզբունքորեն դատարան չեն դիմում, արդարադատությանը չեն վստահում, որ նպաստեն պետության կործանմանը։ Նրանք իրենց խնդիրները ձգտում են լուծել ոչ թե օրենքով, այլ ահաբեկչությամբ ու հեղափոխությամբ։ Եթե Բագրատ Սրբազանը իրականում հեղափոխական կամ ահաբեկիչ լիներ, ապա դատարան չէր դիմի։ Այս հայցերը վկայում են, որ նա առաջնորդվում է օրենքով, դատարանից ակնկալում է արդար վճիռ։

Իսկ հնարավո՞ր է, որ պաշտոնյաները վախենան դատարաններում խայտառակ լինելուց, հրաժարական տան կամ դատարանի որոշմամբ պաշտոնանկ արվեն։

Ի տարբերություն Բագրատ Սրբազանի, ՔՊ-ն հեղափոխական է։ Ասում են, թե 2018-ին Նիկոլ Փաշինյանը ռուսների աջակցությամբ է տապալել Սերժ Սարգսյանին և նշանակվել ֆորպոստի վարչապետ։ ՔՊ-ականներն, ինչպես վայել է իրական հեղափոխականին, արդարադատության հանդեպ հարգանք չունեն։ Դատավորների հանդեպ անհարգալից արտահայտություններ են արել Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ ՔՊ-ականներ։ Փաշինյանի կոչով՝ ՔՊ-ականները գրոհել են դատարանների վրա, ինչը մեր պատմության ամենախայտառակ էջերից մեկն է։

Ենթադրելի է, որ Արսեն Թորոսյանն ու Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվելուց ու խայտառակ լինելուց չեն վախենում։ Սակայն նրանց պարտությունն ու խայտառակությունը տարածվելու է նաև կուսակցության և Նիկոլ Փաշինյանի վրա։ Ուստի՝ հնարավոր է, որ նրանք հրաժարական տան Փաշինյանի հորդորով, ինչպես մայիսի 19-ին Նոր Նորքի թաղապետը Փաշինյանի հորդորով հրաժարական տվեց։

Կան նաև նախադեպեր, երբ պաշտոնյաները որպես մեղադրյալ կամ պատասխանող ներգրավվելով դատական գործընթացում, հրաժարական են տվել, որ չխոչընդոտեն գործընթացին, չօգտագործեն պաշտոնական դիրքը։ Այս նախադեպերը վկայակոչելով, հայցվորը կարող է միջնորդել, որ ՔՊ-ական պաշտոնյաները պաշտոնանկ արվեն մինչև գործընթացի ավարտը։ Այսինքն՝ Բագրատ Սրբազանի տասնյակ հայցերը կարող են հանգեցնել տասնյակ պաշտոնանկությունների։

Այս հնարավոր զարգացումները հաշվի առնելով ՔՊ-ական պաշտոնյաները գուցե այսուհետև զուսպ լինեն Բագրատ Սրբազանի վերաբերյալ հայտարարություններում։ Գուցե նաև սկսեն հարգել անմեղության կանխավարկածը և սկզբունքորեն հրաժարվեն գործընկերներին վիրավորելուց, զրպարտելուց։

Այսինքն՝ դատական իշխանությունը Բագրատ Սրբազանի շնորհիվ բացառիկ հնարավորություն ունի դրական առաջընթաց ապահովել՝ քաղաքական խոսույթը մաքրելու ստից, կեղծիքից, հայհոյանքից, վիրավորանքից, զրպարտությունից։ Քաղաքացիներն էլ օրինակ կվերցնեն քաղաքական պաշտոնյաներից, կմերժեն հայհոյախոսներին, կհարգեն անմեղության կանխավարկածը։ Ընտրությունները ևս կմաքրվեն ատելությունից, տեղ բացելով արժեքավոր բանավեճի համար։

Կարճ ասած՝ դատարանը կարող է հրաշք գործել։ Բագրատ Սրբազանի հայցերի քննությունն ու արդար վճիռները բարոյական մեծ առաջընթաց կարող են ապահովել, նպաստելով սոցիալ հոգեբանության առողջացմանն ու արդարադատության հանդեպ վստահության բարձրացմանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան