Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 1 տարի առաջ - 16:15 23-07-2025

Ցմահներին չազատելու քաղաքական որոշում կար․ Մհեր Ենոքյանը վաղուց պետք է ազատվեր

«Ցմահ դատապարտյալների հարցերը տարիներ շարունակ մնացել էին չլուծված․ չնայած՝ 2019 թվականին ընդունվել էր մի օրենք, որի արդյունքում ցմահ դատապարտյալների հարցերով ռեժիմի դրական փոփոխություն պետք է տեղի ունենար։ Ես կարծում եմ, որ Մհերի ազատ արձակումը ևս այդ փոփոխությունների արդյունքում տեղի ունեցավ, ինչը վաղուց պետք է տեղի ունենար, որովհետև 30 տարուց ավելի ցմահ դատապարտված մարդիկ կան, և մինչ օրս տեղաշարժ չկար։ Իսկ այսօր կարելի է արձանագրել այդ դրական տեղաշարժը»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով համակուրսեցու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակմանը։


/Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան/

Ալեքսանյանը հիշեցնում է, որ 2022 թվականից սկսած Մհեր Ենոքյանն իր պատիժը կրում էր բաց ռեժիմով։ «Այդ ռեժիմի փոփոխությունը նախատեսում էր, որ եթե դատապարտյալը փակ կալանքում է, աստիճանաբար ռեժիմը պետք է փոխվի փակ-կիսափակ, բաց-կիսաբաց․․․ և կամաց-կամաց մարդիկ ազատության մեջ հայտնվեին։ Այդ օրենքի ընդունումից հետո ընդամենը մեկ մարդ է ազատ արձակվել վեց տարվա ընթացքում։ Այդ նոր ռեժիմով դատարանից ազատ արձակվեց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը։ Կարող եմ ասել, որ կար քաղաքական որոշում՝ թույլ չտալ, որ ցմահ դատապարտյալներն այդպիսով ազատ արձակվեն»,- ներկայացրեց նա։

Այդ ռեժիմի փոփոխությունը նախատեսում էր, որ եթե դատապարտյալը փակ կալանքում է, աստիճանաբար ռեժիմը պետք է փոխվի փակ-կիսափակ, բաց-կիսաբաց․․․ և կամաց-կամաց մարդիկ ազատության մեջ հայտնվեին»,- բացատրեց նա։

Ի դեպ՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը կարող է լինել ամբողջական կամ մասնակի։ Ամբողջական ազատվելուց հետո դատապարտյալն ազատվում է ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, եթե այն նշանակվել է։ Մասնակի ազատ արձակվելու դեպքում լրացուցիչ պատժի կատարումը շարունակվում է։

«Դատապարտյալ Մհեր Ենոքյանը մինչև ազատ արձակվելը տևական ժամանակ գտնվում էր բաց կալանքում։ Բաց կալանք նշանակում է, որ կարող է աշխատել, բայց գիշերը պետք է անցկացնի քրեակատարողական հիմնարկում»,- նշեց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ բոլոր դատապարտյալներն իրավունք ունեն պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն դրան հասնելու համար շատ դժվարությունների միջով են անցնում․- «Ինչ-որ միավորներ պետք է հավաքեն, միջոցառումների պետք է մասնակցեն, ՔԿՀ-ն դրական եզրակացություն պիտի տա․․․ Մեր դատապարտյալները, ինչպես որ ես եմ տեսնում, շատ օրինապահ են, թեև այդ դրական եզրակացությունները՝ պայմանական վաղաժամկետով, դատարանում մերժվում են»։

Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թվականին, Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար։ ՀՀ-ում մահապատժի վերացումից հետո նախագահի 2003 թվականի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, Մհեր Ենոքյանի մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
21:13 «Ուժեղ Հայաստանի» և ընդդիմադիր ուժերի հայտարարությունը բաց է միանալու համար