Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 10:48 16-07-2026

Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ֆրանսիայի առնվազն 30 քաղաքներում պաշտոնապես արգելվել է փողոցներում, սրճարաններում, խանութներում և հասարակական տրանսպորտում մերկ մարմնով կամ բացառապես լողազգեստով հայտնվելը՝ նպատակ ունենալով վերջ դնել զբոսաշրջիկների կողմից էթիկայի նորմերի կոպիտ խախտումներին։

Ինչպես հաղորդում է DW-ն, այս սահմանափակումները թեև հավասարապես վերաբերում են երկու սեռերին էլ, սակայն տեղի բնակիչներն ու սոցցանցերի օգտատերերն ամենից շատ դժգոհում են հենց փողոցներում կիսամերկ շրջող տղամարդ զբոսաշրջիկներից, ինչի պատճառով Նարբոն, Դովիլ, Լե Սաբլ-դ'Օլոն և մի շարք այլ հանրահայտ քաղաքներում կանոնը խախտողների համար այսուհետ սահմանվել է բավականին շոշափելի՝ 150 դոլար տուգանք։

Թեև նմանատիպ արգելքներ նախկինում էլ են գործել Իսպանիայի, Իտալիայի և հենց Ֆրանսիայի առանձին շրջաններում, այս տարի տուգանքների չափերը կտրուկ աճել են, իսկ Նարբոն քաղաքում արդեն իսկ տուգանվել են առաջին 15 օրինախախտները։

Իրավիճակը պարզաբանել է Նարբոնի քաղաքապետ Բերտրան Մալքիեն՝ հատուկ շեշտելով, որ այս որոշումը ոչ թե զբոսաշրջիկների իրավունքների կամ անձնական ազատության սահմանափակում է, այլ թելադրված է առողջ բանականությամբ ու հանրային տարածքների նկատմամբ հարգանքով, քանի որ քաղաքն ունի հատուկ լողափեր, որտեղ մարդիկ ազատ են հագնվել այնպես, ինչպես ցանկանում են, մինչդեռ պատմական կենտրոնում և քաղաքային միջավայրում հարկավոր է պահպանել հագուստի տարրական ու նվազագույն չափանիշները։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
15:52 Բրիտանական թագավորական ընտանիքը կհամալրվի հայկական ծագում ունեցող առաջին անդամով
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել