Արտաքին 4 ամիս առաջ - 10:05 14-02-2026

Ալիևը՝ «էջը շրջելու» և Արցախի առաջնորդներին ներում շնորհելու մասին

FRANCE 24-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հստակ հայտարարել է, որ չի պատրաստվում ներում շնորհել Արցախի բանտարկված ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս թեման արծարծվել է նաև այս շաբաթ նրա և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպման ընթացքում։

Ալիևը Արցախիի նախկին առաջնորդների դատավարությունը համեմատել է Նյուրնբերգյան դատավարության հետ՝ պնդելով, որ նրանք կատարել են մարդկության դեմ ծանր հանցագործություններ։

«Այդ մարդիկ լուրջ հանցագործություններ են գործել մարդկության դեմ»,- նշել է նա։

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է «էջը փակել» և նրանց ներում շնորհել, Ալիևը պատասխանել է, որ նրանց կատարածը, իր գնահատմամբ, նույնիսկ ավելի ծանր է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների հանցագործությունները։

Միաժամանակ նա հայտարարել է, որ օգոստոսին Սպիտակ տանն անցկացված գագաթնաժողովից հետո Հայաստանի հետ «խաղաղություն է հաստատվել»՝ ընդգծելով. «Ինձ համար ամեն ինչ ավարտված է»։

Ալիևը վստահություն է հայտնել նաև TRIPP նախագծի իրականացման հարցում, որը նախատեսում է Հայաստանի տարածքով ճանապարհային և երկաթուղային կապ ապահովել դեպի Նախիջևանի ադրբեջանական էքսկլավ և Եվրոպա։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը «կրում է նախագահ Թրամփի անունը», և ինքը «ոչ մի կասկած չունի, որ այն կիրականացվի»։