Արտաքին 4 տարի առաջ - 22:31 01-12-2021

Իսրայելը «Sputnik V»-ով պատվաստված զբոսաշրջիկներից հակամարմինների առկայության վկայական կպահանջի

Ռուսաստանում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության դեպարտամենտի մարքեթինգի տնօրեն Քսենիա Վորոնցովան ասել է, որ այն բանից հետո, երբ Իսրայելը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար, Sputnik V-ով պատվաստված օտարերկրացիներին անհրաժեշտ կլինի ներկայացնել հակամարմինների առկայության վկայական։ Այս մասին փոխանցում է Interfax-ը։

«Հուսով ենք, որ երկու շաբաթից մուտքի արգելքը կվերացվի, և մենք այժմ քննարկում ենք, թե ինչպես կկազմակերպվի ռուսների մուտքը PCR թեստերի և հակամարմինների թեստերի առումով։ Հիշեցնեմ, որ Իսրայելը կընդունի միայն պատվաստված զբոսաշրջիկներին, բայց քանի որ Sputnik V-ն ԱՀԿ-ի կողմից ճանաչված չէ, անհրաժեշտ կլինի ցույց տալ հակամարմինների թեստ»,- պարզաբանել է Վորոնցովան։

Նա պարզաբանել է, որ այս պահին քննարկվում է հակամարմինների մակարդակի կոնկրետ պահանջներ, որոնք կարելի է անվտանգ համարել։

«Այժմ ընթացակարգը քննարկվում է հանրապետության մի քանի խոշոր լաբորատորիաների ցանցերի հետ։ Իսկ կոնկրետ հակամարմինների տիտր կհայտարարենք, որից պակաս Իսրայել մտնելն անհնար կլինի։ Երկիրը շատ ուշադիր է իր քաղաքացիների և ժամանող քաղաքացիների առողջության հանդեպ»,- ասել է Վորոնցովան։

Ավելի վաղ Իսրայելը փակել էր իր սահմանները COVID-19 «Օմիկրոն» նոր շտամի պատճառով։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի

Ձեզ գուցե հետաքրքրի