Բլոգեր, հումորիստ Նորայր Նիկոյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունից շաբաթներ անց, նա սոցցանցերի իր էջում կիսվել է տեսանյութով:
Նորայրը ցույց է տվել, թե ինչպես է կյանքից անժամանակ հեռացած քրոջ փոքրիկի հետ ժամանակ անցկացնում բնության գրկում։
Ինստագրամյան իր էջի սթորի բաժնում Նորայր Նիկոյանը հրապարակել է մի հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է կազմակերպել իր քրոջ փոքրիկը ժամանցը: Նրանք միասին գնացել են պիկնիկի՝ փորձելով գոնե մի փոքր ջերմություն ու ժպիտ պարգևել փոքրիկին:
Փոքրիկի հետ համատեղ տեսանյութին կից հումորիստը կատարել է կարճ, բայց չափազանց խոսուն գրառում. «Գժվելիքս»,- գրել է Նորայրը՝ արտահայտելով իր անսահման սերն ու կապվածությունը փոքրիկի հանդեպ:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Երևանում տեղի էր ունեցել ողբերգական ավտովթար, որն էլ դարձել էր Նորայրի քրոջ մահվան պատճառը: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին:
Այս սոսկալի հարվածի հետևանքով երիտասարդ կինը տեղում մահացել էր:
Թամարա Քալանթարյան