Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը, ամուսնալուծվել են: Տևական ժամանակ այս թեմայի շուրջ լռություն պահպանելուց հետո, Շաքեն առաջին անգամ հանրությանն է ներկայացրել իրենց բաժանման իրական պատճառներն ու կյանքի դժվարին որոշումը՝ Արևիկ Ուդումյանի «O Solo Mio» հաղորդման շրջանակներում:
Շաքե Հմայակյանը հաղորդման ընթացքում չափազանց անկեղծ է խոսել ամուսնալուծության մասին՝ շեշտելով, որ հանուն երեխաների կամ ձևականությունների համար համատեղ կյանքը շարունակելն անիմաստ է համարել.
«Նման բանի դիմանալ երեխաների և քո անձնական նյարդային համակարգի հաշվին՝ իմաստ չունի։ Ավելի լավ է, դուք որոշ պահից ձեր ճանապարհները առանձնացնեք, քան տանջվեք և տվայտվեք երկուստեք»,- անկեղծացել է բժշկուհին։
Անդրադառնալով իրենց համատեղ կյանքին և հարաբերությունների մշակույթին՝ Շաքեն նշել է, որ իրենց բաժանումը չի ուղեկցվել սկանդալներով կամ վեճերով: Երկուսն էլ հանգիստ ու հավասարակշռված մարդիկ են, ինչն արտացոլվել է նաև ընտանիքում.
«Երբեք մեր տանը բարձր տոն չի եղել, որովհետև ինքն էլ շատ հանգիստ մարդ է, ես էլ կամաչեմ տղամարդու մոտ տոն բարձրացնել, դա մեր ընտանիքում ընդունված բան չէ։ Չարժե հաստատ դիմանալ»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ եթե հարաբերություններն այլևս չեն ստացվում, պետք է ժամանակին բաց թողնել միմյանց:
Նշենք, որ Վիգեն Հովսեփյանն ու Շաքե Հմայակյանն ամուսնական կյանքի ընթացքում երկու համատեղ երեխա են ունեցել, որոնց դաստիարակությամբ ու խնամքով շարունակելու են զբաղվել նաև բաժանումից հետո:
Թամարա Քալանթարյան