Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 18:00 23-07-2025

Հիմա ավելի վտանգավոր ա, քան առաջ․ ամեն քայլափոխի իրար խփում ու թալանում են․ հարցում՝ Ալավերդիում

Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երբեք այսքան անվտանգ չի եղել:

Oragir.News-ը շրջել է Ալավերդի քաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Արամ Սարգսյանի կարծիքով՝ 2020 թվականից հետո Հայաստանը երբեք այսքան անվտանգ չի եղել։ Համաձա՞յն եք նրա հետ»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը հարցին բացասական պատասխան տվեց։ «Չէ, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, եթե թուրքը մեր սահման է մտել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռուսաստանում է ապրում և լսել է, որ Հայաստանում հիմա անվտանգ է: «Անվտանգ ա, բա ինչ ա», -ասաց քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներից շատերն էլ հրաժարվում էին պատասխանել հարցին՝ նշելով, որ քաղաքական թեմաներով հարցերի պատասխանել չեն ցանկանում:

Մանրամասները՝ տեսանյութում։