Ներքին 1 ամիս առաջ - 12:20 25-09-2026

Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահաս քարերով և փայտերով հարվածել են 3 անչափահասի

Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ զանգահարած քաղաքացին հայտնել է իր վրա տեղի ունեցած հարձակման մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում Երևանի բնակիչ 39-ամյա Մարինե Հ․-ն հայտնել է, որ ժամը 14։40-ից մինչև 15։20-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի անվան զբոսայգում ոմն Ն․-ն, Հ․-ն, Դ․-ն և Գ․-ն ծագած վիճաբանության ժամանակ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել իր որդուն՝ 13-ամյա Մ․ Հ․-ին, ու նրա ընկերներ՝ 15-ամյա Է․ Մ․-ին և 16-ամյա Բ․ Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Ն․-ն հանդիսանում է 14-ամյա Ն․ Բ․-ն, Հ․-ն՝ 15-ամյա Հ․ Զ․-ն, Դ․-ն՝ 14-ամյա Դ․ Փ․-ն, Գ․-ն՝ 13-ամյա Գ․ Ի․-ն, որոնց հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie