Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 11:10 23-07-2025

Միքայել Սրբազանը Նազելիին իր աղջկա պես էր սիրում․ մի ՔՊ-ականի ուրացման հետքերով

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն օրեր առաջ գրառում էր արել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ՝ մանրամասներ հայտնելով Սրբազանի և Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի երբեմնի «ջերմ հարաբերությունների» մասին։

«․․․Կար մի ժամանակ, երբ Բաղդասարյան Նազելին մեր մարզում մարզպետ էր, մեր հարաբերություններն էլ չափազանց սրված, ինչպես ցանկացած ՔՊ-ականի հետ։ Մի օր հանդիպեցինք Միքայել Սրբազանի հետ, էդ թեմայով վիճեց, թե բա դու չգիտես, որ իրեն իմ աղջկա նման եմ սիրում, մեր մոտ է մեծացել և այլն... ծանր էր տարել, որ դրան գեշ փչացնում էի, ես էլ տակ չմնացի, ասի՝ իմ համար մեկ է, իմ ազգի թշնամու զինվորը իմ թշնամին է, անկախ տարիքից, սեռից․․․ մի խոսքով, մի քանի ամիս խռով էի»։

«․․․Սրբազանի համար մեծ ցավ եմ ապրում՝ տեսնես Նազոն ի՞նչ է զգում, հասկանո՞ւմ է, որ իր բարեկեցության ու հավակնությունների համար է նաև Սրբազանը բանտում, որ իրեն իր աղջիկը համարող մարդը լրիվ ապօրինի, անհիրավի ազատազրկվել է, հասկանո՞ւմ է, որ իր շեֆը քանի կա, իր երբեմնի սիրելի հայր Սրբազանը հնարավորություն չի ունենալու ազատություն ստանալու»,- գրել էր իրավապաշտպանը։

Oragir.News-ը փորձեց Բաղդասարյանից ճշտել՝ իրավապաշտպանի տարածած տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, և եթե այո, բարոյակա՞ն է արդյոք իրեն «աղջիկ համարողի» հետ նման կերպ վարվել, ինչպես որ ՔՊ-ն վարվեց՝ անհիմն մեղադրելով և հաշվեհարդար տեսնելով նրա նկատմամբ։

Մենք ուզում էինք նաև ճշտել՝ լինելով ՔՊ-ական, արդյոք կաշկանդվա՞ծ է՝ հանդես գալու ի պաշտպանություն Սրբազանի, թե՞ պաշտոնն ու ՔՊ-ական լինելու ոչ այնքան պատվաբեր համբավն ավելի թանկ ու բարձր է իր համար։

Նազելի Բաղդասարյանը մեր զանգերին չպատասխանեց, սակայն փորձեցինք մեկ այլ՝ անծանոթ հեռախոսահամարով նրա հետ կապ հաստատել։
Լսելով մեր հարցը՝ Փաշինյանի խոսնակը նախ զարմացավ, թե ո՞վ է Կարապետ Պողոսյանը, ինչի՞ մասին է գրել, ապա ասաց, որ նման մարդու չի ճանաչում և այլն։ Առաջարկեցինք ծանոթանալ գրառմանը՝ նշելով, որ անձնական նամակով ուղարկել ենք, խիստ նյարդային և կտրուկ տոնով ասաց․ «Եղա՛վ, կծանոթանամ, կմեկնաբանեմ»։

Ի դեպ, անցել է մի քանի օր, բայց տիկին Բաղդասարյանը այդպես էլ ո՛չ մեր զանգերին պատասխանեց, ո՛չ էլ ցանկություն ունեցավ ծանոթանալու «անծանոթ իրավապաշտպանի» կողմից իր մասին գրված գրառմանը, ինչն, ի դեպ, անչափ զավեշտալի է։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Կարապետ Պողոսյանի գրառումն ամբողջովին ճիշտ էր, իսկ Նազելի Բաղդասարյանի «փախուստը»՝ սեփական դեմքը ինչ-որ կերպ փրկելու միջոց։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան