Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:00 12-12-2023

Ադրբեջանցիներն ինձ հարազատ եղբոր պես սիրում են․ ստեփանակերտցի Միշան իրեն խանքենդցի է համարում

«Ես՝ Միշա Գուրգենի Գրիգորյանս, ողջ և առողջ եմ։ Ապրում եմ Ղարաբաղում, Խանքենդի, Ստեփանակերտում»,- ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութում ասում է Ստեփանակերտի բնակիչ Միշան, որը բռնի տեղահանման ժամանակ որոշեց մնալ Արցախում։

Ստեփանակերտցի տղամարդը ոչ միայն նախընտրեց մնալ Ստեփանակերտում, այլև իրեն արդեն համարում է ադրբեջանցիների մի մասնիկը, համենայնդեպս տեսանյութում ասում է՝ Խանքենդի։

«Ինձ հետ ամեն ինչ լավ է, ավելին, Խանքենդիում քայլում եմ առանց թիկնապահների, իհարկե, եթե գնում եմ Խոջալու կամ այլ վայրեր, այդ դեպքում լինում են ինձ հետ թիկնապահներ։ Մեզ այստեղ բոլորը սիրում են, լավ կերակրում են, նույնիսկ չգիտեմ՝ ինչպես ասել՝ ես իրենց որպես հարազատ եղբայր»,- ասում է Միշան, ով հերքում է նաև շրջանառվող այն լուրերը, որ իբր թուրքերը կտրել են իր մատները։

«Մեզ ամեն օր թուրքերը հրավիրում են Ղարաբաղի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերը, իսկ այն, որ իբր իմ մարմնի մասերից կտրտել են, տեսեք ձեռքերս ու ոտքերս»,- հավելում է Միշան՝ վերջում կոչ անելով ու հրավիրելով ադրբեջանցիներին ու հայերին գալ Ղարաբաղ և համերաշխ ապրել իրար հետ։

Միշան նաև ասում է, որ իրեն նկարում է ղարաբաղցի տղա, սակայն չգիտես ինչու, այդ «ղարաբաղցի» տղայի դեմքը ցույց չի տալիս։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրության շրջանում լուրեր էին տարածվել, որ իբր ադրբեջնցիները անդամահատել էին Ստեփանակերտում մնացած Միշա Գրիգորյանի մատները, ապա Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխել ՀՀ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան