Ներքին 3 տարի առաջ - 19:40 08-07-2023

Փարաքարում 28-ամյա վարորդը Porsche Panamera-ով բախվել է հարազատ եղբոր Porsche Cayenne-ին․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Այսօր՝ հուլիսի 8-ին, «ախպերական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Փարաքարի նախկին «Գայի պոստ»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Սերգեյ Միրզոյանի վարած Porsche Cayenne 88 RB 888 համարանիշի և 28-ամյա Աշոտ Միրզոյանի վարած Porsche Panamera 88 RK 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ով սակայն վարորդներին հայտնել է, որ իրենք փոխհատուցում չեն կարող ստանալ, քանի որ հարազատ եղբայրներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է