Քավորի ծննդյան հյուրերը, Ավանեսյանի հայցը, 58%-ը գոհ է եկեղեցուց, ԶՊՄԿ-ի շահույթը նվազել է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Արտաշատ քաղաքում ՔՊ վերնախավի մասնակցությամբ կայացած ծնունդին բավականին հետաքրքիր հյուրեր են եղել։ Ծնունդին ներկա է եղել նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Ներկա հյուրերը նկատել են, թե ինչպես են ՔՊ-ականները հատուկ մոտենում ու ողջագուրվում նախկին ոստիկանապետի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենախոշոր խոստումներից մեկը եղել է էներգետիկ անկախության ապահովումը։ Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլեւս կարեւոր չի համարում արեւային էներգիայի զարգացումը։ Մինչեւ այս տարվա հունիսի 31-ը գործած պետական սուբսիդավորման ծրագիրը չի երկարաձգվել։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդդիմության վրա ակտիվ հարձակումով իր քաղաքական կարիերայի աճն է փորձում ապահովել. դատական հայց՝ վարչության անդամության դիմաց․ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Հիշեցնենք, որ Ավանեսյանի դեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց էր ներկայացրել։

Օրաթերթը նաև գրում է․ Նախընտրական փուլերում իշխանությունները հաճախ են հարցումներ պատվիրում հասկանալու համար, թե ինչպիսի վարկանիշ եւ սատարողների բանակ ունեն։ Նման մի հարցման հետեւում էլ կանգնած են այսօրվա իշխանությունները, սակայն բացի նախընտրական եւ քաղաքական հարցերից՝ խաղաքացիներին «հարցախեղդ» են արել նաեւ Եկեղեցու եւ Վեհափառ հայրապետի վերաբերյալ։ Պարզվում է՝ հարցվածների 58%-ը լիովին գոհ է Առաքելական եկեղեցուց։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջեւ սև կատու է անցել։ Մի ժամանակ նրանց հարաբերությունները ջերմացել էին, եւ Փաշինյանն անգամ Բաբայանի հետ կապված պլաններ ուներ, սակայն Բաբայանը որոշել է իշխանության հետ որոշ հարցերում համագործակցել, բայց ոմանց մոտ քննադատել, անգամ հայհոյել-վիրավորել է Փաշինյանին՝ փորձելով տարանջատվել նրանից:

ԶՊՄԿ-ի շահույթը նվազել է բռնի պետականացումից հետո․ գրում է Հրապարակ օրաթերթը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 2024 թ․ արդյունքներով, այս շաբաթ ՀՀ պետբյուջե է վճարել 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։

Օրաթերթը նաև գրում է․ չնայած արտաքուստ Մայր Աթոռը քայլեր չի անում, առճակատման չի գնում, բայց պարզվում է պատրաստվում են Փաշինյանի գրոհին դիմակայել:

Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա Մայր Աթոռի ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ տրամաչափի տեսախցիկներով և նույնականացնել բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն Փաշինյանի կողմից առաջնորդվող Եկեղեցու «ասպատակությանը»:
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ