Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 21:26 13-09-2026

ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում

Բարձրաստիճան ՔՊ֊ական, հեղափոխական Նարեկ Զեյնալյանը 2025 թվականին ԱԺ֊ից տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ տնօրենի պաշտոնին։

Այս բուժհաստատությունը 2024 թվականը ավարտել էր 302.4 միլիոն դրամ շահույթով, Զեյնալյանի նշանակումից հետո շահույթը նվազեց` դառնալով 173.5 միլիոն դրամ։

Այս վիթխարի` գրեթե կիսով չափ նվազումը իհարկե ոչ մի կերպ չանդրադարձավ Նարեկ Զեյնալյանի աշխատավարձի վրա, որը տարեկան 55 միլիոն 259 հազար դրամ է, միջին ամսեկանը 4.6 միլիոն դրամ, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնի 1340 հոգանոց անձնակազմի միջին աշխատավարձը ընդամենը 373.1 հազար դրամ է։

Այսպես, ինքն իրեն ամիսը 4.6 միլիոն դրամ կամ 13 հազար ԱՄՆ դոլար ամսական վճարելով` Նարեկ Զեյնալյանը բռնել է խիստ ապահովված քաղաքացի դառնալու կարճ ճանապարհը։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը