Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։
Այսօր ուսումնասիրել ենք փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանի, նրա կնոջ՝ Աննա Գրիգորյանի և չափահաս դստեր՝ Եվա Գրիգորյանի՝ 2024 թվականիգույքի և եկամուտների հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Համբարձում Մաթևոսյանը նախարար է նշանակվել այսօր՝ հուլիսի 16-ին, փոխարինելով 2021-ի դեկտեմբերից այս պաշտոնը զբաղեցնող Հակոբ Սիմիդյանին։ Նախքան սա Մաթևոսյանը 2018-2021 թվականներին զբաղեցրել է Արմավիրի մարզպետի, այնուհետև՝ 2021-2022 թվականներին փոխվարչապետի պաշտոնները։ Փոխվարչապետի պաշտոնից Մաթևոսյանն ազատվել էր 2022-ի դեկտեմբերի 12-ին՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները տապալելու համար, սակայն դրանից 2 ամիս անց՝ 2023-ի փետրվարի 16-ին նա նշանակվեց Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնում, որում պաշտոնավարեց առ այսօր։Որպես անշարժ գույք՝ Մաթևոսյանը հայտարարագրել է բաժնային՝ ½ սեփականությամբ բնակարան՝ Երևանում, որը գնել է 2017 թվականի մայիսի 17-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։
Համբարձում Մաթևոսյանը Փայտամշակ ՓԲԸ-ում 11․7 անվանական տոկոսադրուքով փոխառություն է ունեցել, որը տարեվերջին կազմել է 29 մլն 845․410 դրամ։
Պաշտոնյայի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 955․948 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 354․203 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 20 հազար դոլար և 5 մլն դրամ, տարեվերջին՝ 2 մլն դրամ։
2024 թվականի հաշվետու տարում Մաթևոսյանի եկամուտները կազմել են 10 մլն 193․100 դրամ, որից 9 մլն 517․412 դրամը Փաշինյանի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 675․688 դրամը՝ ՊԵԿ-ից ստացած եկամտահարկի վերադարձը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 845․410 դրամ։
Վերջինիս կինը՝ Անի Բունիաթյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ Երևանում՝ կրկին բաժնային՝ ½ սեփականությամբ, որը տարեվերջին պահպանվել է։
Բացի այդ, Բունիաթյանը 90 օրից ավելի տիրապետում է Էրեբունի վարչական շրջանում գտնվող հասարակական նշանակության մի շինության, ինչպես նաև 2021 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենայի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Նա նույնպես Փայտամշակ ՓԲԸ-ում 11․7 անվանական տոկոսադրուքով փոխառություն է ունեցել, որը տարեվերջին կազմել է 29 մլն 845․410 դրամ։
Անի Բունիաթյանի բանկային հաշիվները 2024 թվականի ողջ ընթացքում դատարկ են եղել։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 30․500 դոլար և 4000 եվրո, տարեվերջին՝ 4000 եվրո։
Միևնույն ժամանակ վերջինս տիրապետում և փաստացի եկամուտ է ստանում երրորդ անձին պատկանող դրամական միջոցների, որոնք տարեսկզբին կազմել են 6 մլն 200 հազար դրամ, տարեվերջին՝ 17 մլն 200 հազար դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 845․410 դրամ։
2024 թվականի հաշվետու տարվա համար Անի Բունիաթյանը եկամուտներ չի հայտարարագրել։