Սոլիկամսկում հրդեհ է բռնկվել Ռուսաստանի ամենասարսափելի և խիստ ռեժիմով բանտերից մեկում՝ «Սպիտակ կարապ» ուղղիչ հիմնարկում։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կրակը տարածվել է բանտի արդյունաբերական գոտում գտնվող փայտամշակման արհեստանոցի տանիքում՝ զբաղեցնելով մոտ 800 քմ տարածք։ Դաշնային քրեակատարողական ծառայության տվյալներով՝ հրդեհը հաջողվել է մարել, նախնական տվյալներով զոհեր չկան։
«Սպիտակ կարապում» պատիժ են կրում ամենադաժան մարդասպանները, բռնաբարները, ավազակախմբերի և կազմակերպված հանցավոր խմբավորումների ղեկավարները։ Բանտը հայտնի է իր խստապահանջ ռեժիմով և վերահսկողությամբ։