Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։
Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից՝ նշելով, որ Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։