Նիկոլ Փաշինյանը հունիսի 28-ին ֆեյսբուքյան գրառում էր արել, որով առաջարկել էր որոշ ժամանակով դադարեցնել հայհոյախառն բառապաշարով խոսելը։
«Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա։
Հուլիսի 5-ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում»,- գրել է նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Այսօր ավարտվում է Նիկոլ Փաշինյանի սահմանված չհայհոյելու ժամկետը։ Ձեր կարծիքով ի՞նչ է մեզ սպասվում»։
Հարցվածների մի մասը նշեց, որ ցանկացած պարագայում հայհոյանքը վատ է, որոշների կարծիքով էլ` ավելի վատ հայհոյանքներ են սպասվում։ «Ոչ մի լավ բան, դրա անունը մի տվեք, ո՛չ իր ա, ո՛չ կնոջ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց` ճիշտ կլինի, որ ընդհանրապես չհայհոյեն։ «Փաշինյանն ինքն առաջինն է հայհոյում»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` ոչ մի լավ բան չի սպասվում։ «Վայ գրող լինի Փաշինյանը, դրա անունը մի տվեք, զզվում եմ դրանից, դա ինչ վարչապետ»,- ասաց նա։
Մեկ այլ հարցված էլ ասաց, որ ինքը կարող է հայհոյել Փաշինյանին։ «Հնարավոր ա ավելի վատ հայհոյանքներ սկսի տալ։ Հիմա դուք ուզո՞ւմ եք, որ ես էլ սկսեմ հայհոյել դրան»,- պատասխանեց նա։
Մանրամասները` տեսանյութում։