Ներքին 1 տարի առաջ - 18:20 25-05-2024

Փաշինյանից զզվում ենք, նրա ելույթը չենք նայել. հարցում

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես եկավ, դիմելով ժողովրդին։

Նշենք, որ ըստ համացանցային գրառումների՝ նրա ուղերձին օգտատերերը սպասում էին վախենալով, որ նա կրկին կխոսի զիջումներից և հողեր հանձնելուց։

Փաշինյանի ելույթից հետո բացասական կարծիքներ էին հնչում, որովհետև շատերը չէին հասկացել, թե նա ինչի մասին էր խոսում, և թե ինչն էր նրա հրատապ ելույթի պատճառը։

Որոշ հանրային գործիչների կարծիքով՝ վարչապետը ժողովրդին փորձում էր հավաստիացնել, թե ամեն ինչ լավ է, և այդպիսով շեղել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման առաջիկա՝ մայիսի 26-ին հրավիրված հանրահավաքից։

Oragir.News-ը հարցախույզի միջոցով փորձել է պարզել՝ արդյո՞ք քաղաքացիները նայել են Նիկոլ Փաշինյանի ուղերձը և ի՞նչ են հասկացել։

«Չեմ նայել, զզվում են իրենից», «Չեմ նայել, մեկ է՝ խաբում է ժողովրդին», «Նայել ենք, ամեն ինչ լավ է լինելու» նման պատասխաններ հնչեցրեցին անցորդները։

Հիշեցնենք՝ մայիսի 24-ի ուղերձում Փաշինյանն ասել է 2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։