Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ

Ներքին 4 ժամ առաջ - 13:22 05-07-2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշների օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով.

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ:

1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, իրավական համակարգի կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հենքը։

Այս երեք տասնամյակի ընթացքում Սահմանադրությունը անցել է բազմապիսի փորձությունների միջով՝ ներառյալ քաղաքական ճգնաժամեր, անվտանգային մարտահրավերներ, ինչպես նաև հասարակական կյանքի վերափոխումների փուլեր։ Բայց ամենակարևորը՝ այս ընթացքն ամրապնդեց մի կարևոր իրողություն. լավ կամ վատ Սահմանադրություններ չեն լինում։ Լինում են Սահմանադրություններ, որոնք կամ հարգվում ու պահպանվում են, կամ՝ ոտնահարվում։

Սահմանադրությունը կարող է ուժեղ լինել միայն այն դեպքում, երբ ներդաշնակ է երկրի քաղաքական մշակույթի, հասարակական կենսագործունեության, պատմական հիշողության, ավանդույթների ու ժողովրդական մտածողության հետ։ Օրենքների և նորմերի ամենախորքային արժեքը սկսում է կենսունակ դառնալ միայն այն ժամանակ, երբ դրանք կրում են հասարակության իրական պատկերացումները արժանապատիվ և ազատ կյանքի մասին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իրական ուժը ամրագրված է նրա անփոփոխ հոդվածներում, որոնք հստակ արտահայտում են մեր հանրային համախոհությունը այն մասին, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ՝ անկախ, ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետություն:

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է։ Ժողովրդավարությունը և իրավունքը ոչ թե հակադրվող, այլ միմյանցից ծնվող ու միմյանց լրացնող ելակետեր են։ Իրավունքը դառնում է կենսունակ ու առաջնային արժեք այն երկրներում, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները ամուր են, իսկ ժողովրդավարական պետությունը՝ կառուցված իրավունքի գերակայության հիմքի վրա։ Առողջ պետական կառույցն անկարելի է պատկերացնել առանց այդ փոխլրացվող հիմքերի։ Իսկ հենց այդպիսի պետություն կառուցելու նպատակով է գրված և գոյություն ունի Սահմանադրությունը։

Միևնույն ժամանակ, Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ։ Այդ կարողությունն է, որ թույլ է տալիս պահպանել Սահմանադրության շարունակականությունը՝ առանց կորցնելու դրա հիմնարար արժեքները։

Սիրելի հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր հոբելյանի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն, իրավական պաշտպանվածություն և գիտակցված քաղաքացիություն, որը կլինի մեր Սահմանադրության կենսունակության գլխավոր երաշխավորը»։

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
20:42 Աջապահյանը արյուն թափելու կողմնակից է, ես դեմ եմ նման հոգևորականին. ուսուցիչ
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել