Ներքին 1 տարի առաջ - 14:52 04-07-2025

Երևանում Mercedes-ը կոտրել է գովազդային ցուցանակը, մի քանի ինքնագլոր ու բախվել ծառին. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում 20-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարերի վրայով, կոտրել տեղադրված գովազդային վահանակը, բախվել մի քանի ինքնագլորների, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փատվով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի վայրում պարեկները տեղեկություններ են ստացել, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը:

Նշված ավտոմեքենան դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ու պարզում են տեղեկությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին