Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:51 29-06-2025

Փաշինյանը դարձել է բառի ուղիղ իմաստով բռնապետ. սա է «հեղափոխության» իրական դեմքը. ակտիվիստ

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«2018 թվականի ոչ բռնի, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունը, իրականում ֆեյք հեղափոխություն էր՝ բառի բոլոր իմաստներով։ Եկեք հիշենք, թե ինչ խոստումներ էր տալիս Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ։
Նա հայտարարում էր. «Ես գալիս եմ իշխանության՝ թալանը վերացնելու համար»։ Բայց ի՞նչ տեսանք իրականում։ Նա դարձավ վարչապետ, և պետական կառույցները սկսեցին բացահայտ կերպով թալանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Նա ասում էր. «Ես գալիս եմ՝ լուծելու Արցախի հարցը»։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ։ Նա ամբողջությամբ հանձնեց Արցախը թշնամուն։ Եվ դրանից հետո էլ շարունակում է հերթով հանձնել հայկական հողերը։

Այս յոթ տարիների ընթացքում ինչի՞ ականատեսը դարձանք․
• սուտ խոստումներ,
• թալանի նոր փուլ,
• խորացող խաբեություն,
• բռնապետական ճնշումներ,
• քաղաքական բանտարկյալներով լի Հայաստան։

Սա է Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» իրական դեմքը։ Նա դարձավ բառի ուղիղ իմաստով բռնապետ։ Մարդ, ով զավթեց իշխանությունը՝ ժողովրդին խաբելով, և այժմ կառչած է այդ իշխանությունից՝ սպառնալիքների, վախի ու պետական լծակների կիրառմամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել