Ներքին 1 տարի առաջ - 16:12 24-06-2025

Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը, ֆուտբոլիստը բացառել է վերադարձը Հայաստանի առաջնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «La Repubblica»-ն:

«Ես չեմ ուզում ավարտել կարիերաս, իսկ հետո զղջալ, որ դա շատ շուտ եմ արել: Ես չեմ ուզում իջեցնել իմ մակարդակը: Չեմ վերադառնա Հայաստան: Այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, ինձ նույնպես չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը հենց խաղի համար, այլ ոչ թե փողի։ Ամեն առավոտ ես արթնանում եմ մարզվելու ցանկությամբ և ցույց տալու համար, թե ինչի եմ ընդունակ»,-ասել է Մխիթարյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից