Ներքին 1 տարի առաջ - 12:09 21-06-2025

«Որսկան» ռեստորանում կինն իր ծանոթի հետ ալկոհոլ է օգտագործել, ինչից հետո վերջինս հրավածել է իր գլխին. shamshyan.com

Հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Տարոնի սննդի կետ», որտեղ մի կին ոչ ադեկվատ վիճակում հայտնել է, որ գլխի շրջանում հարված է ստացել, ինչի հետևանքով գլուխը ցավում է։

Օպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 45-ամյա Գոհար Ս․-ն հայտնել է, որ իր ծանոթի՝ Երևանի բնակիչ 50-ամյա Արայիկ Մ․-ի հետ միասին վերջինիս «BMW» մակնիշի ավտոմեքենայով շրջագայելու նպատակով ուղևորվել են Վայք քաղաք, որտեղ ժամը 19։30-ի սահմաններում ընթրել են «Որսկան» ռեստորանային համալիրում, որի ժամանակ օգտագործել են ալկոհոլ։

Կինը ոստիկաններին հայտնել է, որ ընթրիքի ժամանակ վիճաբանություն է առաջացել իր և Արայիկ Մ․-ի միջև, որի ընթացքում վերջինս բռունցքով 3-4 անգամ հարվածել է իր գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել