Արտաքին 1 տարի առաջ - 10:52 21-06-2025

Իտալացի նախարարը կոչ է արել ՆԱՏՕ-ին համագործակցել համաշխարհային Հարավի հետ

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կասկածի տակ է դրել դաշինքի սկզբունքային անհրաժեշտությունը, հաղորդում է dpa-ն: «ՆԱՏՕ-ն այլևս իրավունք չունի գոյատևելու»,- ասել է Կրոսետտոն Պադուայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ՝ հավելելով, որ «ժամանակները փոխվել են»:

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն այլևս աշխարհի կենտրոնը չեն: ՆԱՏՕ-ն պետք է հարմարվի փոփոխված պայմաններին», - համոզված է իտալացի նախարարը՝ կոչ անելով ՆԱՏՕ-ին համագործակցել համաշխարհային Հարավի հետ՝ շարունակելու ապահովել խաղաղություն և փոխադարձ պաշտպանություն, հաղորդում է DW-ն:

Խոսելով Եվրամիության դերի մասին՝ Կրոսետտոն ասել է, որ Եվրոպայի դերը նվազում է: «Մենք հաճախ խոսում ենք այնպես, կարծես դեռ ապրում ենք 30 տարի առաջ: Բայց ամեն ինչ փոխվել է: Մենք խոսում ենք Եվրոպայի մասին այնպես, կարծես այն ինչ-որ բան նշանակում է: Գուցե այն մի ժամանակ ինչ-որ բան նշանակեր, եթե իրեն քաղաքական դեր տար, որն այդպես էլ չստացավ: Եթե ունենար արտաքին քաղաքականություն կամ պաշտպանություն: Բայց նրա ժամանակն անցել է», - ասել է իտալացի նախարարը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին