Արտաքին 4 տարի առաջ - 11:10 21-02-2022

Թուրքիան կոչ է արել հաշվի առնել ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված Ռուսաստանի մտավախությունները

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ պետք է միջնաժամկետ և երկարաժամկետ որոշումներ կայացվեն ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված Ռուսաստանի մտավախությունների վերաբերյալ, հաղորդում է A Haber-ը։

«Առաջին հերթին պետք է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող և նրա քաղաքական միասնության վրա հիմնված մոտեցում առաջ քաշվի, որպեսզի ուկրաինական կողմն իրեն ապահով զգա։ Որոշակի մտավախություններ ունի նաև ռուսական կողմը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման կամ նման ռազմական գործողությունների առնչությամբ։ Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է նաև միջնաժամկետ և երկարաժամկետ քայլեր ձեռնարկել։ Մենք կարծում ենք, որ կարելի է ոսկե միջինը գտնել»,- ասել է Քալինը:

Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ծրագրում է առաջիկա օրերին հեռախոսազրույց վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության հաղթահարման հարցը քննարկելու նպատակով:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք