Տնտեսվարողներն սկսեցին դրամի արժեքը հաշվի առնել և դա էլ ազդեց, որ բենզինի գինը նվազի. Միքայելյան
copy image url

Տնտեսվարողներն սկսեցին դրամի արժեքը հաշվի առնել և դա էլ ազդեց, որ բենզինի գինը նվազի. Միքայելյան

Ներքին 2 տարի առաջ - 15:16 03-11-2022
«Դրամը թանկացել է դոլարի նկատմամբ և քանի որ բենզինը ներմուծվող ապրանք է, դա ազդում է բենզինի գնի անկման վրա»։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ խոսելով բենզինի գնի վրա ազդող գործոններից։

«Գումարած սրան կան տատանումներ նավթի շուկայում, իհարկե, սրանք անմիջապես չեն ազդում բենզինի գնի վրա, բայց, պայմանավորված դրանցով, արդեն բեզինի գինն էլ է տատանվում ինչ-որ ուշացմամբ, բայց ամեն դեպքում դա էլ է տեղի ունենում»,- հավելեց տնտեսագետը։

Ըստ տնտեսագետի Հայաստանում բենզինի շուկան մրցակցային չէ ինչն էլ կարող է պատճառ լինել գնային նման տատանումների։

«Հայկական շուկան օլիգոպոլ շուկա է, այսինքն, խաղացողների թիվը քիչ է, դա մոնոպոլիզացված չէ, բայց խաղացողների թիվը քիչ է, նրանք կարող են կամ համաձայնվել, պայմանավորվել, կամ ընդհանուր շահերից ելնելով գները պահել կայուն։ Այսինքն՝ կարող է լինել, ոչ թե համաձայնեցում, այլ ուղղակի շահերի համընկնում, որի հետևանքով նորից նույն արդյունքն է լինում։

Այսպիսով, սա էլ ազդում է գնի տատանման վրա»,- ասաց Միքայելյանը։

Միքայելյանն ասաց, որ դոլարի գնի անկումն ամեն դեպքում ազդում է ներկրվող ապրանքի գնի անկման վրա, ուղղակի ներկրողները գինը չեն նվազեցնում, քանի որ մտածում են որ դոլար գնանկումը կարող է լինել կարճաժամկետ, բայց երբ համոզվում են, որ երկարաժամկետ է նվազեցնում են.

«Գիտեք մրցակցությունն էլ ամեն դեպքում պահպանվում է, այսինքն՝ սկզբից, երբ որ դրամի փոխարժեքը աճել է դոլարի նկատմամբ միանգամից, իհարկե, չեն արձագանքում, որովհետև շատ պարագաներում տնտեսվարողները ենթադրում են, որ դա կարճաժամկետ է և իրենց հաշվարկների մեջ ելնում են 480 հարաբերակցությունից, բայց քանի որ այդ դրամի փոխարժեքն արդեն երկարատև փոխված է, կարելի է ասել, որ իրենց հաշվարկներում արդեն սկսեցին դրամի արժեքը հաշվի առնել և դա էլ ազդեց, որ գինը տվյալ դեպքում նվազի։

Խոշոր տնտեսվարողներն, ովքեր մեծ չափով ներմուծում են, չեն կարող միանգամից գինը փոխել։ Իրենք ներկրում են բավականին մեծ քանակով բենզին, այդ բենզինն իրենք ներկրել են այն պայմաններում, երբ դոլարի գինը 480 կամ 500 դրամ էր, եթե այսօր դրամի փոխարժեքը փոխվել է, և դարձել է 400, ապա միևնույնն է նրանք ներմուծել են 500-ով, նրանք մինչև չիրացնեն եղած քանակը չեն կարող գինը փոխել։ Կարող են գինը փոխել, բայց այդ դեպքում մինուսով կաշխատեն»։

Ամենից շատ դիտված

23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
23:17 Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են
20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
13:48 Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր
12:57 Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 4 անօդաչու է խոցվել. Սոբյանին
13:31 «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին
11:09 Ցատկոտող ամրոցը քամուց բարձրացել է օդ 12 մետր. վիրավորել է 2 երեխա․ Daily Mail.