Ներքին Տեսանյութ Զորաց զրույց 1 տարի առաջ - 20:00 15-06-2025

Զորաց զրույց. Ողբալի վիճակ՝ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման համակարգում

Զորաց զրույց հաղորդման այս թողարկմանը Արմեն Աթալյանը, Ավետիք Քերոբյանը և բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը խոսել են Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման համակարգի ողբալի վիճակի մասին:

Մի քանի տարի արդեն Սևանի իրական մակարդակը չի բարձրանում, լճի վիճակը չի նորմալիզացվում, ինչպես վստահեցնում են պաշտոնյաները: Արարտյան դաշտի ապօրինի արտեզյան հորերն այդպես էլ չեն փակվել, որպես հետևանք, արտեզյան ավազանը շարունակում է չորանալ, ինչն առաջին հերթին հարվածում է ֆերմերությանը:

Կոյուղու մաքրման մակարդակով Հայաստանը դեռ ամենավերջին տեղում է տարածաշրջանում:

Այս ամենին էլ ավելանում են հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հեռու գնացող ծրագրերը: Առաջինը` օկուպացված Արցախի տարածքում ստեղծում է ենթակառուցվածքներ, այնտեղից սկիզբ առնող գետերի հոսքը մեր տարածք նվազեցնելու համար, իսկ երկրորդը՝ Արաքսի ավազանի հատվածում կառուցում է խոշոր ջրամբարներ, որոնք մի քանի տարուց կարող են առանց ջրի թողնել Արմավիրի և Արարատի մարզերը:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը