Ներքին 2 տարի առաջ - 20:24 09-10-2024

Քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Ֆրանսիայի Բորդո քաղաքում մասնակցել է Ջրի ավազանային կառավարման կազմակերպությունների միջազգային ցանցի գլխավոր ասամբլեայի 30-րդ նստաշրջանին:

Գետավազանային կազմակերպությունների միջազգային ցանցը, որը գործում է ավելի քան 30 տարի, ներառում է աշխարհի 88 երկրի 192 կազմակերպություն` նպատակ ունենալով խթանել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ոլորտում փորձի փոխանակմանը:

Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է գետավազանային կազմակերպությունների միջազգային ցանցի գլխավոր տնօրեն Էրիկ Տարդյոյի հետ, ինչպես նաև մասնակցել բարձրաստիճան ներկայացուցիչների համար նախատեսված պանելային քննարկմանը:

Կազմակերպվել են նաև մի շարք այլ երրկողմանի հանդիպումներ` քննարկելու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում