Հատուկ կարծիք 1 տարի առաջ - 22:00 14-06-2025

Հատուկ կարծիք․ Տարածաշրջանում մեծ պայթյունի ֆոնին ինչ է անում Հայաստանը

Հայաստանի սահմանների անքակտելիությունը պաշտոնական մակարդակով պաշտպանող միակ պետությունը՝ Իրանն այլևս բաց պատերազմում է Իսրայելի հետ:

Թուրքիան և Ադրբեջանը զինավարժություններ են անցկացնում մեր սահմանի մետ, իսկ ի՞նչ է անում Հայաստանը:

Արմեն Աթալյանը հիշեցնում է՝ ինչով էր զբաղված Նիկոլ Փաշինյանը 2020-ի պատերազմից առաջ: Նա գրառումներ էր կատարում, այն ժամանակվա պառլամենտական ընդդիմության` ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին: Ուժայիններն էլ բռնում ու բաց էին թողնում Ծառուկյանին ինչ-որ քրեական գերծի ժրջանակում, որի մադին քչերը կհիշեն: Օր ու ժամով պատերազմի մեկնարկի մասին իմացող, երկրի հանար պատասխանատու մարդիկ զբաղված էին էժան ներքաղաքական ինտրիգով:

«Իսկ ինչո՞ւ եմ հիշել մի քանի տարի առաջվա այս իրադարձությունները:

Մեկ շաբաթից ավելի Հայաստանի իշխանական վերնախավը, փորձում է առճակատվել Հայ Առաքելական եկեղեցու հետ: Նիկոլ Փաշինյանն օրը մի քանի գրառում է անում ֆեյսբուքում, որոնցում վիրավորում է եկեղեցականներին: Նաև առաջարկում է խմբեր ստեղծել և միասնական ուժերով գնալ կաթողիկոսի վերընտրության:

Այս ամենը տարածաշրջանում մեծ պայթյունի ֆոնին, երբ սպասվում է լայնածավալ պատերազմ, որում կարող ենք ներքաշվենք նաև մենք:

Իսկ ի՞նչ կաներ նման իրավիճակում նորմալ իշխանությունը. Կհայտարարեր մեծ զորավարժություն, շտապ կկազմակերպեր պահեստազորայինների մարզումներ, կստուգեր քաղաքացիական պաշտպանության մակարդակը, սահմանի խոցելի հատվածներում կկառուցեր պաշտպանական նոր կրակակետեր: Սա նորմալ իշխանությունների դեպքում: Մերը հիմա հեծանիվ է քշում և ֆեյսբուքում հանրությանը պառակտում»,- կարծում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը