Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 17:55 13-06-2025

Ինչ վիճակում է Իրանի հայկական համայնքը, կորուստներ կա՞ն․ մանրամասնում է իրանահայ պատգամավորը

Իսրայելի՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացրած հարձակման ֆոնին Oragir.News-ը փորձել է պարզել՝ ի՞նչ իրավիճակում է Իրանում բնակվող հայ համայնքը։

Այս նպատակով կապ հաստատեցինք Սպահանի և Իրանի հարավային շրջանի իրանհայության պատգամավոր Գեղարդ Մանսուրյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է Իրանից դուրս և դեռ չի կարողանում վերադառնալ, քանի որ երկրի օդային տարածքը փակ է։

«Չնայած երկրում չեմ, բայց տեղյակ եմ, որ հարձակման հետևանքով հայեր չեն տուժել։ Հայ համայնքի հետ ամեն բան կարգին է, որևէ վտանգ այս պահին չի սպառնում։ Ցավոք, հարձակման արդյունքում զոհվել են Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ես փորձում եմ վերադառնալ Իրան, ամենայն հավանականությամբ՝ ցամաքային ճանապարհով»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այս գիշեր Իսրայելը հարձակում է գործել Իրանի Իսլամական Հանրապետության վրա, որի հետևանքով զոհվել են զինվորականներ և միջուկային ոլորտի գիտնականներ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան