Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:59 21-05-2022

Ես չեմ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանա, դրա համար կգնայի Անկարա. իրանահայ հայրենադարձ

«Ես ծնվել եմ Իրանում, 2001 թվականից ապրում եմ Հայաստանում։ Ունեմ մեկ տղա, որ ծնվել ու մեծացել է Հայաստանում։ Անցած քսանմեկ տարիների ընթացքում, ապրելով Հայաստանում, կիսել եմ և կիսում եմ մեր հայրենի ժողովրդի ամեն օրը, լավը, վատը, ուրախությունն ու տխրությունը։ Ես այսօր ներկայացնում եմ իմ անձնական տեսակետը։ Սա էստեղ ապրող հայերի տեսակետը չի, սա իմ և իմ ընտանիքի տեսակետն է։ Մենք և մեզ նման բազմաթիվ իրանահայեր,Հայաստան տեղափոխվելով, իրականում դեմ են գնացել սրանից 400 տարի առաջ հայ ազգի դեմ իրականացված բռնագաղթին։ Մեր նախնիները իրենց սրտում և մտքում վառ են պահել Հայրենիքի գաղափարը, փոխանցել են սերնդից սերունդ, հասցրել են մեր սերնդին, և մեր սերունդը բախտ է ունեցել տեսնել Հայաստանի վերանկախացումը և հնարավորություն ստացել վերահաստատվելու Հայաստանում։ Մենք 400 տարի պայքարել ենք հայ մնալու համար, սակայն ի՞նչ է կատարվում այսօր։ Ստացվում է՝ 400 տարի հայ ենք մնացել, որ վերադատնանք հայրենիք, և Հայաստանում փորձեն մեզ պարտադրել թուրքանալ։ Ես չեմ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանա, դրա համար կգնամ Անկարա։ Մենք մեր ամբողջ էությամբ կպայքարենք այդ քաղաքականության իրականացման դեմ»։

Այս մասին այսօր «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց իրանահայ հայրենադարձ, սոցիոլոգ Սարգիս Մկրտչյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել