Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Վալերի Բրյուսով անվան պետական համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի նախկին վարիչ Էռնեստ Ավանեսովին։
Նրա հետ խոսել ենք նրան ու շուրջ 100 աշխատակիցներին համալսարանից ազատելու, պրոռեկտորի դրդմամբ մի շարք աշխատակիցների ազատման դիմում գրելու, համալսարանում աշխատակիցներից պարտքեր վերցնելու բարքերի, պրոռեկտորի այն հայտարարության, որ իրենք որակյալ կադրեր են ցանկանում, աշխատանքից ազատելը քաղաքական հետապնդում համարելու և մի շարք այլ հարցերի մասին։
Նրա խոսքով՝ համալսարանում կան մի շարք խնդիրներ և ղեկավար կազմի մոտ այլախոհներից ազատվելու խնդիր է դրված։
«Իրենք գիտությունից հեռու մարդիկ են։ Եթե մենք անորակ ենք, ովքե՞ր են որակյալները։ Իրենք ասում են՝ լեզվաբան են․ լեզվաբանը լեզվին տալը չէ։ Ռեկտորը, պրոռեկտորը եկել են խոպան։ Պրոռեկտորը վատ է խոսել կին դասախոսների հետ»,- ասաց նա։
Ավանեսովի համոզմամբ՝ այս ամենի քավորը Ժաննա Անդրեասյանն է։ «Այն ինչ կատարվում է, դրա քավորը Ժաննա Անդրեասյանն է։ Բուհում կպցրել են չի կարելի ծխել, բայց կին լինելով բքվում են»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։