Վալերի Բրյուսով անվան պետական համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի նախկին վարիչ Էռնեստ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով.
Այն, ինչ պետք է իմանալ մեր կրթության ոլորտի պատասխանատուների անպատասխանատվության մասին։
Ֆիզկուլտուրայի ուսուցիչների ատեստավորման հարցերի բողոքարկման վերաբերյալ դիմում էի գրել, որտեղ 6 էջանոց դիմումիս մի նախադասությունը վերաբերում էր ուսուցիչների հետ քննարկում կազմակերպելուն։
Զանգեցին, հրավիրեցին։ Սրանից մի քանի շաբաթ առաջ, երբ նախարարությունում քննարկում էինք ֆիզկուլտուրայի ուսուցիչների ատեստավորման խեղկատակությունը ու թեպետ նախորդ դիմումիս դեռ չպատասխանած նախարարը խնդրեց նոր դիմում գրեմ, որ ամբողջական բոլոր մեր դիտարկումներին ծանոթանան ու պատասխանեն (նախորդ դիմումիս տխուր ընթացքի մասին էլ չպատմեմ, երկար կստացվի գրածս), ի պատասխան այդ ասածին ես հետաքրքրվեցի, թե երբ կպատասխանեն մեր նոր դիմումին, նախարարը հարցրեց ԳԹԿ-ին ասացին մի 2-3 օր, նախարարն ամփոփեց, թե, եթե երկուշաբթի մուտք անենք, ապա մինչև շաբաթվա վերջ մեզ կպատասխանեն։
Ես շտապեցի, քանի որ ֆիզկուլտուրայի ողջ ուսուցչական անձնակազմը սթրեսի մեջ է, սպասում է։ Մի քանի օր աշխատեցինք գործընկերներիս հետ, փաստացի մի ողջ նախարարության գործ արեցինք ու կիրակի առավոտյան ուղարկեցի դիմումը։
ԿԳՄՍ նախարարը նախարարությունում հանդիպման ժամանակ բոլորի ներկայությամբ հանձնարարական է տալիս ԳԹԿ-ին մինչև այս շաբաթվա վերջ (փաստացի այսօր վերջին օրն էր), որպեսզի դիմումիս պատասխանեն։ Ներկա էին նախարարության, ԳԹԿ-ի աշխատակիցներ, ինչից հետո տրամաբանական է չէ՞, որ պետք է պատասխանը գոնե այսօր ստանամ:
Մինչ այսօր ընթացքում էլեկտրոնային e-request.am հարթակում հետևում էի, արդյոք պատասխանը պատրաստ է, թե ոչ։
Չկար ու չկար։ Մեկ էլ մեյլ եմ ստանում ուղիղ ժամը 18:00-ին, իրենց տուն գնալիս էլի, մի պահ անգամ ուրախացա, որ իրենց ղեկավարի խոսքը գետնով չեն տվել։ Մտածեցի իրենց խոսքի տերն են։ Բացեցի, տեսնեմ փոխնախարարի դիմումն են ուղարկել ԳԹԿ-ի տնօրենին ուղղված։ Իսկ e-request.am հարթակում փոխելով 14:34 իբր գործն ավարտվել է։
Լավ այսքան ուսուցչի հարցն իսկապես ոչ մեկին հետաքրքիր չէ՞։ Աու, մարդ կա՞ այդտեղ։
Թե բա ակադեմիական քաղաք, ֆլան, ֆստան։
Դուք սկի դիմումին չեք կարողանում մի ողջ նախարարությունով պատասխանել։
Բայց բան չեմ ասում էլ, էլ չեմ զարմանում, հասկանում եմ, սա Ձեր մաքսիմումն է։
Ձեզ ուրախ տոներ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Ֆոտոշարք