Կոլումբիայի ափերի մոտ` ծովի հատակին, հայտնաբերվել են մոտ 17 միլիարդ դոլար արժողությամբ գանձեր։
Դրանք պատկանում են իսպանական «Սան Խոսե» գալեոնին, որը խորտակվել է 1708 թվականին՝ բրիտանական ռազմանավերի հետ ճակատամարտի ժամանակ։ Նավը տեղափոխում էր շուրջ 200 տոննա ոսկի, արծաթ և չմշակված թանկարժեք քարեր։
Գալեոնի մնացորդները գտնվում են մոտ 600 մետր խորության վրա։