Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 07-06-2025

Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում

«Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում», - օրեր առաջ ֆեյսբուքում գրել էր Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ ընդգծել էր, որ կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ «Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»,- պնդում է Փաշինյանը:

Առհասարակ վերջին օրերին վարչապետ Փաշինյանը եկեղեցուն ուղղված վիրավորական ու քննադատական գրառումներ է կատարել, ինչը հանրության շրջանում լայն արձագանք է ստացել:

Oragir.News-ը շրջել է Ալավերդի քաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Իրավունք ունի՞ Նիկոլ Փաշինյանը պահանջելու կաթողիկոսի հրաժարականը»։

Ալավերդցիների մի մասի կարծիքով վարչապետը չի կարող եւ իրավունք չունի պահանջելու կաթողիկոսի հրաժարականը եւ առհասարակ արտաքին եւ ներքին առավել կարեւոր հարցերով պետք է զբաղվի: Կան մարդիկ, որոնք համաձայն են վարչապետի խոսույթի հետ եւ կարծում են,որ կաթողիկոսը պետք է հրաժարական տա:

«Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե»,- ասաց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող