Ավելին 1 տարի առաջ - 20:16 06-06-2025

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև Չենաբի կամուրջը, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի Ռեասի շրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New Indian Express պարբերականը։

Ճարտարապետական ​​գլուխգործոց համարվող Չենաբի երկաթուղային կամուրջը, որը գտնվում է գետից 359 մետր բարձրության վրա, աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջն է: Այն 1315 մետր երկարությամբ պողպատե կամարաձև կամուրջ է, որը նախագծված է սեյսմիկ և քամու պայմաններին դիմակայելու համար:

Այն Էյֆելյան աշտարակից 29 մետր բարձր է, անցնում է Չենաբ գետի վրայով, կառուցումը տևել է ավելի քան մեկ տասնամյակ և 160 մլն դոլարի չափով ֆինանսական ներդրումներ է պահանջել: Կամրջի հիմնական դերը կլինի Ջամուի և Սրինագարի միջև հաղորդակցության բարելավումը։

Երկարությունը կազմում է ավելի քան 1,3 կմ։

Պահալգամի ահաբեկչական հարձակումից և դրան հաջորդած «Սինդուր» գործողության մեկնարկից հետո տարածաշրջան առաջին անգամ այցելելով՝ վարչապետ Մոդին Չենաբի կամուրջն անվանել է ինժեներական հրաշք, որը կառուցվել է ավելի քան 30 000 տոննա պողպատից և անպայթյունավտանգ ռելսերից։ Նա նաև շնորհակալություն է հայտնել կամրջի շինարարությանը մասնակցած աշխատակիցներին։

Վարչապետը նաև հայտարարել է Վանդե Բհարատ գնացքի գործարկման մասին, որը Քաշմիրի հովտի և Ջամու շրջանի միջև առաջին երկաթուղային կապն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար