Ներքին 2 տարի առաջ - 17:40 14-12-2023

Համոզված եմ՝  նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Փաշինյանը չի համաձայնելու բացել երկաթուղային հաղորդակցությունը․ Հովիկ Աղազարյան

Դեկտեմբերի 14-ին՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց վերականգնելու երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի՝ նախկինում գոյություն ունեցած երկու երկաթուղիների միջոցով. Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախը հայկական Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որը այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ:

Oragir.News-ը կապ հաստատեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու, թե հնարավո՞ր է երկաթուղային հաղորդակցությունը բացվի՝ նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես առաջարկում է Ադրբեջանը։

«Չեմ կարծում, որ դա ճիշտ քայլ կլինի, բայց նաև բացառել չեմ կարող։ Ճանապարհների ապաշրջափակումը երեք հիմնական կետերից մեկն է։ Եթե այդ կետերը ստորագրվեն՝ կարելի է։ Իսկ եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, առնվազն տարօրինակ կլինի երկաթուղային հաղորդակցությունը բացելը»,- կարծիք հայտնեց Հովիկ Աղազարյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնի Ադրբեջանի առաջարկին, Հ․ Աղազարյանը համոզմունք՝ հայտնեց, որ մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի, Փաշինյանն իր համաձայնությունը չի տալու։

Oragir.News-ը թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց նաև քաղաքագետ Հակոբ Բադալյանից, ում խոսքով՝ հաղորդակցությունը բացելու համար, առնվազն՝ պետք է հանրապետության տարածքում կառուցվի այդ երկաթուղին, որը գոյություն չունի։

«Մենք գիտենք, որ Հայաստանի տարածքում՝ Մեղրիից դեպի Ադրբեջան երկաթուղին քանդված է ու պարզապես, գոյություն չունի։ Հետևաբար, մնում է հաշվել, թե երկաթուղի կառուցելու համար ինչքան ժամանակ և գումար կպահանջվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հակոբ Բադալյանը, ապա հավելեց,- «Իհարկե, անկասկած է, որ ճանապարհների ապաշրջափակումը կարող է լինել միայն լայն և որոշակի ամուր քաղաքական համաձայնությունների արդյունքում»։

Քաղաքագետն ընդգծեց նաև, որ ճանապարհների բացումը աշխարհաքաղաքական նշանակություն ունի, Կովկասին առնչվող առանցքային և հիմնարար հարցերից մեկն է, որի վերաբերյալ շահագրգռություն են արտահայտել են թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, և թե՛ ԱՄՆ-ն և արևմուտքի այլ խաղացողներ։ Հետևաբար՝ ճանապարհների բացման հարցի արժեքը շատ բարձր է։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել