Ուղիղ եթեր
Լարվածություն չկա․ Ադրբեջանը Ֆրանսիային «ատամ է ցույց տալիս»
copy image url

Լարվածություն չկա․ Ադրբեջանը Ֆրանսիային «ատամ է ցույց տալիս»

Արտաքին Խոսք 1 օր առաջ - 18:56 05-06-2025
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև աճող լարվածություն կա։ Ըստ Le Monde պարբերականի՝ այս թշնամանքը ծագել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան սկսել է աջակցել Հայաստանին։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ, ով նշեց, որ չի տեսնում որևէ լարվածություն։

«Ես չեմ կարծում, որ ընդհանրապես կա որևիցե լարվածություն։ Հայտարարությունները այլ բան են, լրատվությունը՝ այլ բան, իրական գործընթացները՝ այլ, եթե Դուք ուշադրություն եք դարձրել, մի քանի օրվա վաղեմության նորություն ես Ձեզ ասեմ, որտեղ Ադրբեջանը և Ֆրանսիան միասին հսկայական նախագիծ են անում էներգետիկ ոլորտում՝ «Total Energies in Europe»-ի հետ միասին։

Հիմա ինչպես է ստացվում, որ լարվածության փուլում գտնվող 2 պետություններ ռազմավարական նշանակության էներգետիկ ոլորտում նման խոշոր համագործակցություն ունեն։ Պետք է հասկանալ, որ հենց այդ ոլորտով Ադրբեջանն առավել գրավիչ է Եվրոպայի համար։ Մենք պետք է կարողանանք գիտակցել, որ քաղաքականության հիմքում երբեք ընկած չեն էմոցիաները, լրահոսը պիտի կարողանանք տարբերել իրական, բուն գործընթացներից, գետնի վրա աշխարհաքաղաքական գործընթացները ամբողջությամբ այլ բանի մասին են, կան հստակ շահեր՝ ազգային և պետական, որոնք ոչ մի կերպ չեն սակարկվում»,- նշեց քաղաքագետը։

Պետրոսյանը շեշտեց, որ երբ գալիս է իրական շահերը սպասարկելու պահը, ցանկացած չակերտավոր նեղացվածություն, ցանկացած էմոցիոնալ պոռթկումներ և այլն մի կողմ են դրվում, որովհետև դիվանագետ պետությունները միշտ հասկանում և գիտակցում են պետական շահի և ազգային շահի հստակ կարևորությունը, դրա համար այդ հայտարարությունները որևէ առումով էական նշանակություն չունեն։

Նա նաև հիշեցրեց, որ մշտապես խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը լարվածություն ունի մի երկրի հետ։

«Հիշում ենք Ադրբեջանի լարվածությունը ինչ-որ մի պահի Իսրայելի հետ հասունացող, բոլորը թմբկահարում էին, հիշում ենք Ադրբեջանի լարվածությունը Ռուսաստանի հետ, երբ մի պահ բոլոր ասում էին՝ ահա, վերջ, Ռուսաստանը Ադրբեջանին պատերազմ կհայտարարի, կմտնի տարածաշրջան, մենք բոլորս կփրկվենք։ Տեսա՞ք, որ նման բան չեղավ, որովհետև այս պահին Ադրբեջանը շատ կարևոր և կարող խաղացող է տարածաշրջանում, որի հետ բոլորը երկխոսելու են, բոլորը, և բոլորը գնալու են նրա հետ շահերի համադրման ճանապարհով, և այդ հայտարարությունները, որպես այդպիսին, որևէ մեծ նշանակություն չունեն»,- ասաց քաղաքագետը։

Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանը ցանկացած ժամանակ կարողանում է հստակ ատամ ցույց տալ. «Հիշեք, անգամ տարիներ առաջ, եթե չեմ սխալվում, 2016 թվականին, երբ որ Ռուսաստանը 200 միլիոն դոլարի զենք էր վաճառել Հայաստանին, Ադրբեջանը դիվանագիտական ճանապարհով բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին, այն պարագայում, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, իսկ երբ 2 միլիարդի գնում արեց Ադրբեջանը, Հայաստանը ուղղակի լուռ էր՝ առանց որևէ մի նոտա ուղարկելու»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ