Տեսանյութ Ներքին Հատուկ կարծիք 1 տարի առաջ - 19:00 01-06-2025

Հատուկ կարծիք. Ինչու է Փաշինյանը պատերազմում եկեղեցու դեմ

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմի: Հոգևորականների ուղղությամբ նրա և Աննա Հակոբյանի հայհոյանքները հենց դրա մասին են:

Ողջույն, ես Արմեն Աթալյանն եմ։

Թշնամին արդեն մեկ ամսից ավելի ամենօրյա ռեժիմով կրակում է Սյունիքի սահմանամերձ գյուղերի տների վրա, նրան խանգարո՞ւմ են այդ համայնքները, ոչ, վախենո՞ւմ է, որ մենք կհարձակվենք նրա վրա, իհարկե ոչ: Բա ո՞րն է նպատակը: Թշնամին փորձում է պատերազմ հրահրել:

Նույնն է անում Նիկոլ Փաշինյանը, ամենօրյա ռեժիմով կրակում է եկեղեցականների ուղղությամբ, նկատի ունեմ հայհոյախառն հրապարակումները: Թիրախը ոչ թե եկեղեցականներն են, այլ հենց եկեղեցին: Փաշինյանն անպայման սկսելու է պատերազմ նրա դեմ, անկախ նրանից կպատասխանեն նրա հայհոյանքներին եկեղեցականները, թե ոչ:

Իսկ ո՞րն ա այդ պատերազմի նպատակը:

Փաշինյանը սեփական աթոռը հարատև պահելու հարցում տեսնում է մեկ թշնամի՝ Հայ Առաքելական եկեղեցուն

Բացի սա, Ադրբեջանը դրել է Հայաստանը դենացիֆիկացնելու պահանջ, որի շրջանակում Փաշինյանը փորձելու է կազմաքանդել վերջին հայկական ազգային ինստիտուտը, Հայ Առաքելական եկեղեցին:

Փորձեք հիշել սա:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը